copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:13 22-05-2022

Ես՝ Վահագն Ալեքսանյանս, սիրով ու հոժարակամ պատրաստ եմ բանավիճել․ պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Հանրային հեռուստաընկերությունից առաջարկել էին, որպեսզի մեր խմբակցության պատգամավորներից մեկը բանավեճի գնա «Հայաստան» խմբակցության կոնկրետ մի պատգամավորի հետ։

Մեր խմբակցությունից պատասխանել են, որ ես՝ Վահագն Ալեքսանյանս, սիրով ու հոժարակամ պատրաստ եմ բանավիճել այդ պատգամավորի հետ։

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, լսելով, որ առաջարկվող բանավիճողը ես եմ, հրաժարվել է։

Ու սա, ի դեպ, առաջին անգամը չէ, որ ընդդիմադիր խմբակցությունը մերժում է ինձ հետ բանավիճելու առաջարկները։ Առնվազն տասնյակ անգամ ես կամ խմբակցությունը ստացել ենք իմ մասնակցությամբ բանավեճի սկզբնական առաջարկ, որին մեր համաձայնությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն այն մերժել են, բայց դրանք այլ ժամանակներ էին, այդ ժամանակ ընդդիմությունը դեռ չէր հայտարարում, որ ինքն ունի համապետական աջակցություն, դե իսկ իշխանությունն էլ, իրենց տրամաբանությամբ՝ մերժված է բոլորի կողմից։

Այս ամենը հայտարարելուց հետո, կարծում եմ՝ առավել քան տարօրինակ է Հանրայինի եթերում դա ևս մեկ անգամ «ապացուցելու» փորձից հրաժարվելը։

Եվ այսպիսով դիմում եմ «Հայաստան» խմբակցության ղեկավարին, քարտուղարին և մյուս պատգամավորներին․ եկեք բանավեճի Հանրայինի եթերում։

Եկեք, եթե իրոք ունեք առարկայական ասելիք և վստահ եք դրա ճշմարտացիության մեջ։ Ապացուցեք, որ վերջին մեկ տարում ձեր բոլոր խուսանավումները ինձ հետ բանավիճելուց այլևս անցյալում են և դուք, գոնե հենց ինքներդ ձեզ արդեն այլ կերպ եք ընկալում։

Հ․Գ․ Հատուկ Սեյրան Օհանյանի համար․ պատրաստ եմ ցպահանջ տրամադրել զինվորական գրքույկիս և ծառայողական բնութագրիս պատճենները»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ