copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:54 09-11-2022

Գարո Փայլանը և Չավուշօղլուն բանավիճել են Թուրքիայի մեջլիսում

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների Ժողովրդավարություն կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր այդ երկրի մեջլիսում բանավեճ են ունեցել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, կողմերը բանավիճել են Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Չավուշօղլուն Թուրքիայի 2023 թվականի բյուջեի վերաբերյալ քննարկումների ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ ընթացող կարգավորման գործընթացին՝ նշելով, որ կարգավորման քաղաքականությունները 2022 թվականին Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր մասն են կազմել։

Վերջինս նաև նշել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվում է խաղաղության և բարօրության համար։ Նա միևնույն ժամանակ ասել է, որ գործընթացը շարունակվելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ։ «Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվելու ենք Հայաստանին խաղաղության մասը դարձնելու մեր փորձերը»,- ասել է նա։

Փայլանը Չավուշօղլուի ելույթից հետո ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյլ իր տեսակետները։ Վերջինս կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ կարևոր դերակատարություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող կարգավորման գործընթացում։

Քրդամետ կուսակցության հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության կոչեր է անում, ձեռք է մեկնում, սակայն այս անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առավելապաշտական սպասելիքներ ունի։

«Ո՞վ է այն ուժը, որը հավասարակշում է այդ սպասելիքները․ Ֆրանսիա՞ն, Ամերկա՞ն, թե՞ Ռուսաստանը։ Մե՛նք ենք։ Եթե մենք դերակատարում ստանձնենք, կարող ենք նստել և արդար խաղաղություն ապահովել, ադրբեջանցի և հայ ժողովուրդների ապագայի համար արդար խաղաղություն կարող ենք ապահովել»,- ասել է Փայլանը։

Չավուշօղլուն ի պատասխան Փայլանի պնդումներին՝ հայտնել է, որ ճիշտ չէ այն դիտարկումը, թե Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն է առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան և Ադրբեջանը անկեղծ են՝ Հայաստանին նույնպես կոչ անելով «անկեղծ լինել»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի