copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 21-05-2022

Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այն, որ մեր երկրում արդարադատությունը աբսուրդի ժանրի է հասնում եւ իրավապահների ոչ օբյեկտիվ գործելաոճը բացառապես քաղաքական պատվերի շրջանակներում է, ակնհայտ է՝ հատկապես վերջին օրերին հարուցված քրեական գործերով: Ինչպես հայտնի է, կալանավորվել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Այսինքն, ԶՈւ շտաբի նախկին պետի որդին կալանավորված է:
Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը փորձում է երկրում արդարություն ու կարգ ու կանոն հաստատել, սակայն, երբ համադրում ես նմանօրինակ այլ դեպքերի հետ, ակնհայտ է դառնում, որ իրավապահ համակարգը աչք է փակում քաղաքական իշխանության ներկայացուցիչների հարազատների կատարած ենթադրյալ հանցագործությունների վրա, իսկ ահա բարիկադից այն կողմ գտնվողներին ուղարկում բանտ:
Խոսենք փաստերով. Իգոր Խաչատուրովը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար, իսկ ահա Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության փորձի և 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք պահել, կրելու մեջ, շուրջ երեք ամիս ձևական հետախուզման մեջ մնալուց հետո ստորագրությամբ ազատության մեջ է: Ու սա միակ դեպքը չէ:
ԱԺ Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, օրերս մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: Նա մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Սակայն պատգամավորի որդին եւս ազատության մեջ է:
Ահա հենց այս փաստերն էլ ապացույց են այն բանի, որ իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով, ինչի արդյունքում տուժում է արդարադատությունը:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը