Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:02 19-05-2022

Վերջ տվեք սրիկայությանը ու չհամարձակվեք ասել, որ փողոցներում Արցախի համար չեն պայքարում. Սաղաթելյանը՝ իշխանությանը

Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում շարունակում է հանրահավաքը։ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղթելյանն ասաց, որ արժանապատիվ քաղաքացիներն այսօր մեծ ծավալներով շուրջ յոթանասուն խաչմերուկ փակել են.

«Մենք կարող ենք արձանագրել, որ օր օրի մեր շարքերն ավելանում են և մեր քաղաքացիները ըմբռնումով են մոտենում անհնազանդության աշխատանքներին, որը միասին իրականացնում ենք։ Այսօր ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառում, ինչպես երկու նախորդ օրերն էր, չենք արձանագրել։ Այսօր բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակից չի անցնում, որը մեր միասնական աշխատանքի արդյունքն է։ Դուք տեսնում եք տարբեր բանսարկուների, որոնք պնդում են,որ այն, ինչ կատարվում, անօրինական է, սահմանադրության խախտում է․ այն, ինչ անում ենք, ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է, որն այսօրվա իշխանությունները են անում, սա ՀՀ սահմանադրության համար պայքար է»։

Սաղաթելյանի խոսքով՝ կեղտոտ և ստոր քարոզչություն է իրականացվում, որ Երևանի փողոցներում չեն պայքարում Արցախի համար, վիրավորում են արժանապատիվ քաղաքացուն, այս հրապարակում ներկա մարդկանց մեծամասնությունը մասնակից են բոլոր պատերազմներին։

«Այս հրապարակում կանգնում են ՀՀ և ազգային հերոսներ, որդիներին կորցրած ծնողներ, ովքեր կորցրել են ձեռքեր, ոտքեր։ Հայ մարդը, հրապարակի ժողովուրդը, գնացին սահման՝ հայրենիքը պատպանելու, և լծվեցին երկիրը պաշտպանելուն։ Մենք այս պատերազմը պարտեցինք, որովհետև ունեինք դավաճան իշխանություն։ Վերջ տվեք այն սրիկայությանը, որ եթե Արցախի համար եք պայքարում, գնացեք Արցախ։ Երբ որ պետք էր, Արցախում էի։ Իսկ այսօր ՀՀ և Արցախի ճակատագիրը որոշվում է այս հրապարակում, դրա համար էլ հայ մարդը այս հրապարակում է։ Սրանի հետո որևէ մեկը չհամարձակվի պիտակավորել ու ասել, որ եթե Արցախ պաշտպանող եք, գնացեք Արցախ։ Կան կալանավորված դատավորներ, որոնք չեն կատարել այդ խելագարի ապօրինի հրահանգները՝ մարդկանց կալանքի տանելու համար, իսկ ստրուկ դատավորները հայտնվելու են մեր ամոթի պատին»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ