Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 13:32 25-05-2022

Տղա՞ են՝ թող գան․ Սաղաթելյանը իշխանությանը հրավիրում է ԱԺ՝ ընդդիմության օրակարգով

«Իրենք ո՞վ են, որ կանչեն, օրակարգ ձևակերպեն, մեր ձևակերպումը եղել է հստակ, մենք ասել ենք, որ ժողովրդի կողմից ունենք մանդատ, այդ մանդատով պետք է բարձրացնենք ժողովրդի խնդիրները»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրա՞ստ են գնալ ԱԺ՝ հարցուպատասխանի։

«Մեզ տրված մանդատը պահանջում է, որ լինենք փողոցում և չսպասարկենք նրանց օրակարգը, և մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Ես հստակ ասում եմ, որ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք։ Մենք պահանջում ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ, ես երեկոյան մանարամասն հանդես կգամ, թե ինչ նիստ է ու ինչ օրակարգով, և հիմա հայտարարում եմ՝ տղա՞ են՝ թող գան», - հավելել է նա։

Իսկ լրագրողների այն հարցին, թե իշխանությանը հրավիրո՞ւմ են հրապարակ, Սաղաթելյանը պատասխանել է․ «Իշխանությանը հրավիրում եմ ԱԺ մեր օրակարգով, ոչ թե իրենց շինծու օրակարգով։ Իսկ ինչ վերաբերում է հարգելի կամ անհարգելի բացականերին, անհարգելին իրենք են, քանի որ ժողովրդից հեռու են, այսօր մենք ենք իրենց բացակա դնում»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի