copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:03 18-05-2022

«Ազովստալի» ուկրաինացի զինվորականների ճակատագիրը կորոշի դատարանը. Պուշիլին

Ուկրաինացի զինվորականների ճակատագիրը, որոնք գտնվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, կորոշվի դատարանում, հայտարարել է ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Եթե հակառակորդը վայր է դրել զենքերը, ապա նրա հետագա ճակատագիրը որոշում է դատարանը, եթե նա նացիստ հանցագործ է, ապա տրիբունալը»,- «Դոնեցկի լրատվական գործակալությունը» մեջբերել է Պուշիլինի խոսքերը։

Հարցին՝ կոնկրետ ո՞վ է պատրաստվում դատել ուկրաինացի զինվորականներին, Պուշիլինը պատասխանել է, որ «դա հաջորդ փուլի հարց է», և որ «տրիբունալը պետք է լինի միջազգային»:

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ 962 ուկրաինացի զինվորներ դուրս են եկել Մարիուպոլի «Ազովստալից» և գերի հանձնվել։

Պուշիլինը պնդում է, որ ուկրաինացի զինվորականների ամենաբարձր ռանգի հրամանատարները դեռ դուրս չեն եկել գործարանից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը