copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:51 18-05-2022

Ստիպված եմ դիմել Ներքին Հանդի Հասմիկին, որ ներկայանաք նիստերին. Քոչարյանը՝ Գրիգորյանին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։ Սակայն մինչ նիստի մեկնարկը՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց հանձնաժողովի նոր անդամ, իր գործընկեր Արթուր Ղազինյանին փոխարինող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանին փողոց փակելու փոխարեն լինել հանձնաժողովի նիստերին։

«Երեկ հետևում էի Երևանում կատարվող գործողություններին, տեսա, որ մեր նոր գործընկեր Աննա Գրիգորյանը, ում մեզ բախտ չի վիճակվել դեռ տեսնել այս հանձնաժողովում, ինքը ելույթով հանդես էր գալիս և դիմում էր Ներքին Հանդի Հասմիկին, որ Զանգեզուրը և Սյունիքը վտանգված է։ Եթե տիկին Գրիգորյանը չներկայանա այդպես էլ, ես ստիպված կդիմեմ Ներքին Հանդի Հասմիկին, որպեսզի նա դիմի Աննա Գրիգորյանին, որպեսզի նա ավելի շատ մասնակցի մեր աշխատանքներին, որտեղ քննարկվում են երկրի անվտանգային հարցերը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր