«Եվրատեսիլ 2022»-ի կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով Հայաստանը 5-րդ տեղում է եղել
«Եվրատեսիլ»-ի Eurovision.tv պաշտոնական կայքը հրապարակել է մրցույթի երկու կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները: Այսպիսով, առաջին կիսաեզրափակչում 17 երկրներից առաջատարը եղել է Ուկրաինան՝ 337 միավորով: Հայաստանը 187 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Եզրափակիչ անցած տասնյակի ընդհանուր պատկերը հետևյալն է․ Ուկրաինա (337) Նիդերլանդներ (221) Հունաստան (211) Պորտուգալիա (208) Հայաստան (187) Նորվեգիա (177) Լիտվա (159) Մոլդովա (154) Շվեյցարիա (118) Իսլանդիա (103) Երկրորդ կիսաեզրափակչի (մասնակցել է 18 երկիր) արդյունքները․ Շվեդիա (396) Ավստրալիա (243) Սերբիա (237) Չեխիա (227) Էստոնիա (209) Լեհաստան (198) Ֆինլանդիա (162) Բելգիա (151) Ռումինիա (96) Ադրբեջան (96) Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակչում մասնակցել է 25 երկիր, որոնցից հաղթող է ճանաչվել ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդում՝ Իսպանիան: Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: