copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:21 12-12-2022

Ո՞ր պաշտոնյաներն են ներկա եղել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին

Երեկ տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, որը՝ շնորհիվ մեր նախորդ տարվա պատվիրակ Մալենայի՝ անցկացվեց Հայաստանում։ Թե ո՞ր պաշտոնյաներն են ներկա եղել Եվրատեսիլին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Oragir.News-ն առանձնացրել է մի քանիսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկինը՝ Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայիս վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը վերևի օթյակում են նստած եղել ողջ ընթացքում։



Այնուհետև Արայիկ Հարությունյանն իր էջում է գրառում կատարել՝ շնորհավորեղով անձամբ մեր պատվիրակին՝ Նարե Ղազարյանին։



Ոչ մի իվենթ բաց չթողնող Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն այս անգամ ներկա չէր, փոխարենը այնտեղ էր «գործուղել» կնոջը՝ Մարիամին և ավագ դստերը՝ Վիկտորիային։

Այս միջոցառմանը ներկա չէր նաև ամեն ինչին ներկա փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ով աշխատանքային այցով Ֆրանսիայի Լիոն քաղաքում է։

Ներկա են եղել նաև ՔՊ-ական մի քանի պատգամավորներ ևս՝ Մարիամ Պողոսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հրաչ Հակոբյանը։



Ներկա է եղել իր ընտանիքով նաև Աժ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։




Հիշեցնենք, որ մրցույթում հաղթեց Ֆրանսիայի պագվիրակը, իսկ Նարե Ղազարյանը՝ երկրորդ հորիզոնականում էր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը