Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:05 13-05-2022

Բացե՛ք այդ ձայնագրությունը, լսե՛ք և հասկացե՛ք՝ ով է առաջինը խոսում փողի մասին. իրավապաշտպան

«Այս գործի մասին ես ոչ մի բան չեմ ասի, այլ կխնդրեմ բացեք այդ ձայնագրությունը, լսեք և հասկանաք, թե ով ինչ է անում, ով է սադրում, ով ինչ է ուզում,ով ինչ դատողություն է անում, և արդյունքում ինչ է ստացվում։ Ավելի ակնհայտ բան այստեղ անհնար է պատկերացնել։ Ո՞վ է առաջինը խոսում փողի մասին։ Մի հատ լսեք և ձեր հետևությունները կազմեք, թե ինչերի են ընդունակ այս քաղաքական իշխանությունները՝ մարդկանց շեղելու լրջագույնն հանցագործություններից»։ Այս մասին Ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի ձերբակալմանը։

Իրավապաշտպանը ասել է նաև, որ այսօր Աջափյակի դատարան մուտք է արել երեկ գիշեր ինքնակամ ներկայացած և ձերբակալված Էմմա Սարգսյանի ձերբակալման դեմ բողոքը։ Իրավապաշտպանն ասում է նաև, որ այդ գործով շատերն են իրեն դիմել, այդ թվում՝ Էմմայի 14 տարեկան դուստրը, ով ուղղակի անորոշության մեջ է հայտնվել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից