Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 14:05 20-11-2025

Էդ ո՞ր թվի հարց եք տալիս, էն անեկդոտը լսե՞լ եք․ Փաշինյանը նշել է՝ որն է ժողովրդի լեգիտիմ կամքը

Մի անեկդոտ կա՝ մեկը մյուսին հարցնում է՝ «անունդ ի՞նչ է», ասում է՝ «Սպարտակ», «ինչի դու ո՞ր թիվն ես», հիմա էտ թվի հարց եք տալիս. ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հետևյալ հարցին՝ «ասել էիք՝ եթե այդքան վատ է, հեղափոխություն արեք, արդյո՞ք այսօր կարելի է փողոցներն անժամկետ փակել, ԱԺ-ում ծխարձակում անել, Ռադիոտան գույքը փչացնել, դատարանների ելքերն արգելափակել և ԱԺ շենքը շրջափակել»։

«Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի կամքը, թույլատրելի է։ Այն, ինչ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի չէ»,-ասաց Փաշինյանը։

Իսկ թե ինչպե՞ս է չափվում լեգիտիմ կամքը՝ պատասխանեց. «50+1 տոկոսով»։

Դիտարկմանը, թե երբ իրենք էին անում հեղափոխություն, 7 տոկոս ձայն ունեին՝ Փաշինյանն արձագանքեց. «Լավ, եթե 7 տոկոս ունեմ, ինչպե՞ս եմ հիմա կանգնած խոսում ձեզ հետ։ Ես չէի խոսում տոկոս ունենալ-չունենալու մասին, ես խոսում էի ժողովրդի լեգիտիմ կամքի մասին։ Ժողովուրդն իր կամքը արտահայտելու ձև միշտ էլ կգտնի, եթե լեգիտիմ կամքը ձևավորված լինի։ Իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է, եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևրավորվի, անպայման կարտահայտվի»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը