Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:47 12-05-2022

Գունատ է, հազիվ է շարժվում. Սաակաշվիլիի մայրը՝ որդուն կլինիկայում այցելելուց հետո

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, այցելել է նրան «Վիվամեդի» կլինիկայում։ Քաղաքական գործչին այնտեղ են բերել մայիսի 12-ի առավոտյան՝ հարազատների, համախոհների և ոչ կառավարական հատվածի բազմաթիվ դիմումներից հետո, որոնք պնդում էին, որ նախկին նախագահի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ, հայտնում է SOVA-ն։

Որդու հետ հանդիպումից հետո Ջուլի Ալասանիան խոսել է նրա ինքնազգացողության մասին։ Քաղաքական գործչի մոր խոսքով, այսօր Սաակաշվիլիի վիճակը շատ ավելի վատ է եղել, քան նույնիսկ երկու օր առաջ, երբ նա այցելել էր նրան Ռուսթավիի բանտում։

«Նա գունատ է և գրեթե չի կարողանում շարժվել։ Նա ինձ ասաց, որ երեկ երեք անգամ ընկել է։ Նա սարսափելի թուլություն ունի։ Անալիզները հանձնել է, այժմ անհրաժեշտ է դրանք ուսումնասիրել։ Չգիտեմ՝ նրան ինչքան կպահեն կլինիկայում, նա ինտենսիվ բուժման կարիք ունի, որպեսզի ողջ մնա։ Նա չի կարող վերականգնվել այստեղ, թեև ինձ շատ են դուր եկել բժիշկները»,- ասել է Ալասանիան՝ կրկին հասկացնելով, որ ընտանիքը ցանկանում է Սաակաշվիլիին տեղափոխել արտասահման բուժման։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ