copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:02 10-05-2022

Ռեժիսոր Հակոբ Կարանֆիլյանը նոր մանրամասներ է հաղորդել Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի եւ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ Դեբեդ գետում էր ռաֆթինգի մասին թողարկում պատրաստելու նպատակով։

NEWS.am-ի հետ զրույցում հաղորդման ռեժիսոր Հակոբ Կարանֆիլյանը պատմեց, որ իրենց «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունից նախօրոք զգուշացրել էին եղանակային վատ պայմանների մասին, սակայն հետո նշել, թե կարող են գալ.
«Նավակում 7 հոգով էինք, նկարահանող խմբից 3 հոգով էինք, 4-ը ռաֆթինգի աշխատակիցներն էին։ Գետի վրա էինք մոտ 15 րոպե, գետի մեջտեղում քար կար, նավարկության ընթացքում այդ քարին կպանք, նավակը թեքվեց, Արմինեն ընկավ ջուրը, հետո ես ընկա ջուրը, իրեն միանգամից գետը տարավ, ես կարողացա մի կերպ դուրս գալ, ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետեւից թռան հրահանգավորող աշխատակիցները, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց փրկել Արմինեին։ Գետը շատ արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռվացնում էր Արմինեին։ Մոտ 10 կիլոմետր քշել էր, նրան Ալավերդում փրկարարները հանեցին ջրից»։

Նշենք, որ դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածով քրեական գործ կհարուցվի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել