Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:44 10-05-2022

Որոշ ժամանակ անց կսկսեն «Սյունիքի օպերացիան». Ստեփան Դանիելյան

«Վաղուց եմ գրել, բայց լուրջ չի ընկալվել. Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ՝ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաև, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սև լճերը, Վերին Շորժան»։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նշել է. «Սրանք ճանաչելուց հետո հաջորդ փուլում՝ որոշ ժամանակ անց, կսկսեն «Սյունիքի օպերացիան»:
Սա է Ադրբեջանի, Թուրքիայի և Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի։ Ըստ երեկույթին քրդական գործոնը ևս կդառնա վճռորոշ։

Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն, որքանով կհաջողվի, այլ հարց է, նման պլանավորումների ժամանակ անակնկալներ միշտ լինում են։

Այս վիճակում փողոցային պայքարը չի հարց լուծում։ Կողմ եմ վարչապետի հրաժարականին, բայց ցանկացած հրաժարական ինքնանպատակ չպետք է լինի, կարևորը ազգային ստրատեգիա մշակելն է, մնացած քայլերը այդ տրամաբանությունից պետք է բխեն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան