copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:18 07-05-2022

Նազելի Բաղդասարյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է շիրակցի գերիների հարցը

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ԵՄ հետ արդեն հաստատված համագործակցությունն ու Եվրոաիության կողմից մարզում իրականացրած ծրագրերը տարբեր ուղղություններով․ «Բարով եք եկել Շիրակի մարզ, տիկին դեսպան։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալելու և Շիրակի զարգացմանն առնչվող ծրագրերին անդրադառնալու։ Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունեցող մարզերից մեկն է և սա ասում եմ ոչ նրա համար, որ ես այս պահին Շիրակի մարզպետն եմ։ Բոլոր նախադրյալները կան մարզի զարգացման համար և ուրախալի է, որ Եվրամիությունն այստեղ մեզ հետ է։ Կարևոր նախաձեռնություններ են մեզ համար ինչպես կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունն, այնպես էլ ԵՄ ֆինանսավորմամբ բացված տոհմային անասնաբուծության կենտորնի, Ամասիայի բրդի գործարանի, Արթիկի ֆոտովոլտային կայանի ծրագրերը։ Այսօրինակ ծրագրերի իրագործումը հնարավորություն են տալիս, որ մարզի տարբեր տարածաշրջաններ համաչափ զարգանան։ Եվ մենք հավատարիմ ենք կառավարության ապակենտրոնացված քաղաքականությանն ու ինքներս էլ ամեն ինչ անում ենք մարզի բոլոր բնակավայրերի զարգացման համար»։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը։ Անդրեա Վիկտորինը նշել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և դրանք կրելու են շարունակական բնույթ։

Կողմերը զրուցել են նաև Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում առաջիկա շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք ծրագրերի մասին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել