Ներքին 4 տարի առաջ - 11:10 06-05-2022

Երբեք չէի պատկերացնի, որ Ռուբիկ Մխիթարյանի հայտնած ինքնաբացարկը ինձ կտխրեցնի. Կոչուբաև

«Նարեկ Մանթաշյանի գործով ինքնաբացարկ հայտնած Ռուբիկ Մխիթարյանին կփոխարինի Արմեն Դանիելյանը. երբեք չէի պատկերացնի, որ Ռուբիկ Մխիթարյանի հայտնած ինքնաբացարկը ինձ կտխրեցնի»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նշել է. «Այս գործընթացի արդյունքով պարզեցինք, որ կալանք տվող դատավորների որոշումների դեմ բերված բողոք մերժող դատավորներից 3-ը՝ Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մնացական Հարությունյանը, ԲԴԽ-ի կողմից առանձնացվել են և բացի մինչդատական կալանքների դեմ բերված բողոքներից՝ լսում են նաև դատարանների վարույթում ըստ էության քննվող գործերով բերված բողոքները։

Քաղաքաքական դատավարություններով այս երեքից բացի՝ այլ դատավորի հանդիպելու շանսերը բացառված են, քանի որ գործերի վերամակագրման ցանկացած հիմքի առկայության պարագայում գործը շրջանառվում է այս երեքի միջև, օրինակ՝ այդպես եղավ նաև Վահագն Վերմիշյանի բողոքի պարագայում։ Վ․ Վերմիշյանի բողոքների քննությանն հաստիքային դատավորն էլ Մնացական Հարությունյանն է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին