copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:56 05-05-2022

Մենք անվերապահորեն աջակցում ենք Ուկրաինային և դատապարտում ՌԴ ագրեսիան. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հավաստիացրել է, որ Թբիլիսին վճռականորեն աջակցում է միջազգային հանրությանը և լիակատար համերաշխություն է հայտնում Կիևին։

«Մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինային ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական առումներով, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով»,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով Լեհաստանում բարձր մակարդակի միջազգային դոնորական համաժողովի բարեգործական նստաշրջանում։

«Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ռեսուրսները՝ մեղմելու այս կործանարար պատերազմի հետևանքները: Մենք երբեք չենք հրաժարվել մեր պատմական գործընկերներին և Ուկրաինայի մեր ընկերներին աջակցությունից մեր տարածաշրջանի համար այդքան ալեկոծ ժամանակաշրջանում»,- հավելել է նա:

Ղարիբաշվիլիի խոսքով, Ուկրաինայում պատերազմը հանգեցրել է տարածաշրջանում հումանիտար սուր ճգնաժամի, ինչը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ գործողություններ։ Իսկ կառավարությունը իր անվերապահ համերաշխությունն է հայտնում ուկրաինացի իր գործընկերներին, վստահեցրել է վարչապետը։

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կոշտ ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և ՄԱԿ-ի կանոնադրությունը ու աննախադեպ մարտահրավեր է նետում եվրոպական անվտանգության ճարտարապետությանը։ Ուկրաինայում պատերազմի հետևանքները որոշում են ապագա եվրոպական անվտանգության ճարտարապետությունը և դնում են անվտանգության նոր համակարգի հիմքը մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս», - նշել է Ղարիբաշվիլին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը