copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:27 05-05-2022

Երևանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով՝ Արցախ չեն փրկում․ Հովհաննիսյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմությանը հրավիրեն քննարկումների և փորձեն ընդհանուր հայտարարի գալ, քանի որ ընդդիմությունը հայտարարել է, որ իրենց հիմնական պահանջը փողոց դուրս գալու համար Արցախի փրկությունն է, ասաց․

«Մի ուղղում՝ ընդդիմության նպատակը Արցախը փրկելը չէ, նրանք երեկ հստակ հայտարարեցին՝ որն է իրենց նպատակը, դա իշխանության զավթման անհաջող փորձն է։ Այստեղ մենք պետք է հստակ այդ արձանագրումն անենք, որովհետև, այո՛, կոչեր են հնչում, կենացներ են հնչում, ճառեր են հնչում Արցախի և Արցախի փրկության մասին, բայց մարդիկ, Երևանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով, չեն կարող Արցախը փրկել, և նրանց նպատակը բոլորովին այլ է։ Իսկ ինչ վերաբերում է քննարկումներին և առաջարկներին, և՛ դուք, և՛ մեր հանրությունը ոչ մեկ անգամ եք ականատես եղել, թե ինչպես ենք մենք հանրային կերպով (նաև ոչ հանրային) առաջարկել ընդդիմությանը գալ և ծանոթանալ փաստաթղթերին, տարբեր տեղեկություններ ստանալ, որոնք հնարավոր չէ հրապարակայն հնչեցնել, բայց ընդդիմությունը բոլոր դեպքերում փախել է ճշմարտությունից»։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի