copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:49 03-05-2022

«Ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավարն անցել է գործի. նոր հանձնարարական վարչապետից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավար լինելով, նոր հանձնարարական է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Մասնավորապես, Փաշինյանը նրան եւս մեկ անգամ հանձնարարել է շարունակել փորփրել ընդդիմադիր գործիչների անձնական կյանքը եւ ընտանիքի անդամներին վերաբերող, երբեմն գոտկատեղից ներքեւ նյութեր պատրաստել եւ տարածել ինչպես կայքերով, այնպես էլ ֆեյք կայքերի եւ ֆեյք օգտատերերի միջոցով։ Խնդիր է դրված բոլոր ընդդիմադիրներին թիրախավորել: Արդյոք կա՞ նման բան, կիրականացնի՞ այդ նվաստացուցիչ հրահանգը աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ մեկնաբանության համար դիմեց Տարոն Չախոյանին, որը նշեց. «Դա անհեթեթություն է, ու հերքելու կարիք անգամ չկա։ Նման անհեթեթ տեղեկություն տվողին կարող եք ուղարկել ջհանդամադիմութան գիրկը»։

Շատ տպավորիչ պատասխան տրվեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից. կսպասենք զարգացումներին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում