Արդի 1 տարի առաջ - 21:30 19-06-2025

Արդի․ Թատրոնները վերածվել են ֆաբրիկայի․ միայն իր գլխից ձեռք քաշած մարդը կուզի թատրոն ղեկավարել․ Ղազանչյան

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում Ղազանչյանի հետ զրուցել ենք մի շարք թատրոնների փակման, միությունների շենքերի պետականացման, եկեղեցու դեմ սկսած արշավի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Նրա համոզմամբ՝ թատրոնների միացումը սխալ քայլ է։

«Թատրոնն առանձին օրգանիզմ է, ինքնուրույն ստեղծագործական միավոր»,- նկատեց Ղազանչյանը։

Միության նախագահի կարծիքով՝ այսօր դպրոցները ծրագրված քանդվում են։ Խոսելով միությունների պետականացումից, մեր զրուցակիցն ասաց, որ ԹԳՄ-ի հարցում մտահոգ չէ։

«Չեմ կարծում, որ բանը դրան հասնի։ Ես այդ հարցում լավատես եմ, դա պարզապես աղմուկ էր, որը բարձրացավ վարչապետի ելույթից հետո»,- ասաց նա։

Հակոբ Ղազանչյանը նաև նկատում է, որ կատակերգական ներկայացումներն այսօր ավելի շատ հանդիսատես են հավաքում։

«Ինձ երբեք չի գրավել քաղաքական դաշտը, դա կայուն չէ։ Ես ազատ ասում եմ իմ կարծիքը, ոչ ոքից չեմ վախենում»,-ասաց նա։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ կառավարությունն այսօր իրենց պարտադրում է նախօրոք պլանավորել ամբողջ տարին, ընդ որում՝ պրեմիերաները, ինչը հնարավոր չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում