Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:59 01-05-2022

ՀՀ-ի ծանրության կենտրոնը Մարտունի քաղաքն է․ Սեյրան Օհանյան

Շարունակվում է ընդդիմության հանրահավաքը․ ընդդիմությունը փորձում է վրաններ տեղադրել հրապարակում, իսկ 18:45-ից կրկին սկսվել է հանարահավաք։

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Նախկինում՝ մինչև 44-օրյա պատերազմը, ես փորձել եմ այն կառուցվածքը, աշխարհագրական դիրքը վերլուծել և տեսնել, թե որն է մեր ծանրության կենտրոնը․ և գիտեք ո՞րն է եղել այդ ծանրության կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքը։ Մարտունեցինե՛ր, ողջունում եմ բոլորիդ։ Այսօրվա աշխարհագրական դիրքով, երբ Արցախը խորը շրջափակման մեջ է, դժվար է գտնել այդ կենտրոնը։ Բայց այդ կենտրոնը պետք է լիներ մեր մայրաքաղաքը, պայքարի կենտրոնը պետք է լինի յուրքանչյուր մարզ, յուրքանչյուր համայնք, յուրաքանչյուր գյուղ և յուրաքանչյուր տուն։ Մեզ համար պայքարի հենքը պետք է լինի մեր միասնականությունը, որովհետև մեր այսօրվա շարժումը սկսել ենք ՀՀ սահմաններից՝ Տիգրանաշենից, Տավուշի մարզի սահմաններից, այն պատմամշակութային վայրերից, որտեղ միասնականության շնորհիվ մենք հաղթանակներ ենք տարել՝ Բաշ Ապարան, Սարդարապատ, Ղարաքիլիսա։ Չի եղել մի դար, մի տարի, որ մենք պայքարի մեջ չենք եղել, և դա նրանց շնորիվ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այս օրվա»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան