Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:40 05-06-2021

Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար կոչվելու իրավունք չունի, եթե չի տիրապետել բանակի իրադրությանը. Սեյրան Օհանյան

ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը պատերազմից հետո է միայն իմացել, որ բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի խնդիր կա, ասել է, որ այդ դեպքում Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար կոչվելու իրավունք չունի, եթե չի տիրապետել բանակի իրադրությանը։

«Երբ ես ՊՆ նախարար էի, մենք հայ-լեհական համատեղ ընկերություն էինք ստեղծել, որը բազմաթիվ ռազմական միջոցներ է արտադրել՝ այդ թվում զրահաբաճկոն, սաղավարտ: Ինձանից հետո այդ կազմակերպությունը փակվել է, հիմա իրենց հարցրեք՝ ինչու՞ է փակել»,-ասել նա։

«Պետք է բանակի ղեկավարությունը պարզաբանում տա՝ ինչո՞ւ զրահաբաճկոն, սաղավարտ չի եղել, որովհետև մենք ապառազինության, ռազմական տեխնիկայի պետական ծրագրում, որը ես էի մշակել եղել են մեծ քանակությամբ գնումներ, այդ թվում՝մեծ թվով զրահաբաճկոններ և սաղավարտներ»,-ասել է Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարի դիտարկմամբ՝ պատերազմի ամբողջ ընթացքում իշխանությունը տարբեր ճակատներում ռազմական իրադրությանը չի տիրապետել, ոչ ճիշտ եզրակացություններ են արել ռազմաքաղաքական իրավիճակից։

«Սա նշանակում է, որ ինքը ոչ միայն զրահաբաճկոնի և սաղավարտի մասին տեղեկություն չի ունեցել, այլ՝ մնացած խնդիրների մասին էլ տեղյակ չի եղել, համոզված եմ, որ հրամանատարական կազմը իրեն համապատասխան զեկույցներ է տվել, իսկ ինքը հիմա փորձում է մանիպուլացնել և հանրությանը շեղել»,-ասել է նա։

Նա հավելել է, որ մենք չենք ունեցել գերագույն հրամանատար, որը մինչև մանրուքները չխորանա բանակի խնդիրների մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել