copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 22:11 26-04-2022

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը կմասնակցի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 2-ից Հունաստանի Կրետե կղզում կմասնակցի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Ծանրորդները Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ մարզումներն անցկացնում է Աբովյանում:

Աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի մայիսի 10-ին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում