copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:17 23-04-2022

Հրաձգություն՝ Թբիլիսիի ուղևորատար ավտոբուսում

Թբիլիսիի կենտրոնում տղամարդը ուղևորատար ավտոբուսում հրաձգություն է կազմակերպել, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Այս մասին ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 21-ի երեկոյան թիվ 359 ավտոբուսում, որը երթևեկում էր Ճավճավաձեի պողոտայում։ Հետաքննության տվյալներով՝ խուլիգանական պահվածքով տղամարդը վիրավորել է մի ուղևորի ձեռքն ու ոտքը, որը նրան նկատողություն է արել։ Գերատեսչությունում նշում են, որ այդ պահին նա վտանգի է ենթարկել նաև սրահում գտնվող մյուս մարդկանց կյանքը։

Հարձակվողը ձերբակալվել է հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո։ Այսօր դատախազությունը նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրել ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և առողջությանը կանխամտածված ծանր վնաս պատճառելու համար, որը նախատեսում է 7-10 տարի ժամկետով ազատազրկում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ