Տեսանյութ 4 տարի առաջ - 13:37 22-04-2022

Մենք շոումեններ չենք, շոու չենք անում, պրագմատիկ մարդիկ ենք. Արթուր Վանեցյան

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ երբևիցե փողոց դուրս չի եկել. «Ես պատրաստ եմ այստեղ գիշեր-ցերեկ պայքարել, այստեղ կանգնած։ Օրինակ՝ երեկ մի քաղաքացի եկավ ու ասաց, որ դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Մենք ի վերջո հասնելու ենք խաղաղության դարաշրջանին»։

«Մարդիկ այժմ ունեն վախ՝ չհասկացված լինելու։ Մենք այժմ այն խնդիրը չունենք, որ ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին՝ գան այստեղ, մեզ ծաղրեն։ Այստեղ քաղաքական հայացքների հարց չէ, մենք ունենք մի նպատակ, որպեսզի մեր երկիրն իրապես վերականգնենք։ Մենք կորցրել ենք մեր պետականությունը, պետությունը։ Այդ ինստիտուտներն այլևս գոյություն չունեն, մենք պետք է վերականգնենք այդ ամենը։ Ես անգամ չէի պատկերացնում, որ այս աստիճանի կարող են մարդիկ հավաքվել»,- ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ Ազատության հրապարակ իրենց հետ պայքարելու են եկել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված տղաների ծնողները, որոնց զգացմունքների կողքով մարդիկ անտարբեր չեն կարող անցնել։

«Իրենց երեխաներին՝ ամենաթանկը տվել են ամենաթանկին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս իշխանությունները փորձում ուրանալ այս ամենը։ Արյան գնով պահած հողը գրչի մեկ հարվածով տալիս են թշնամուն։ Ես զգում եմ, որ ժողովրդի մեջ կա այն զգացողությունը, որ պետք է այս իշխանություններին հեռացնել։ Մենք շոումեններ չենք, շոու չենք անում, պրագմատիկ մարդիկ ենք։ Ապրիլի 25-ից սկսվում է ակտիվ պայքարի փուլ, որը կանգ չի առնելու»,- ասաց Վանեցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի