Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:21 22-04-2022

Բորելը նշել է, որ ԵՄ-ում միակարծիք չեն ռուսական գազից հրաժարվելու հարցում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ում միասնություն չկա ռուսական նավթից և գազից հրաժարվելու հարցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El País պարբերականին։
Նա չի կարողացել նշել ՌԴ-ից նավթի և գազի էմբարգոն ներառող պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման ամսաթիվը։ Բորելը նշել է, որ «սեղանին առաջարկներ չկան, բայց կան տարբերակներ, թե ինչպես դա լավագույնս անել», սակայն այս հարցում «միակարծություն չկա»։
«Եվրախորհուրդը (Ռուսաստանի Դաշնությունից նավթի և գազի) ներմուծման վրա հարկեր կամ արգելք սահմանելու հրահանգներ չի տվել։ Կան մի քանի անդամ պետություններ, դուք գիտեք որոնք, որ հստակ հայտարարել են, որ վետո են դնելու դրա վրա: Եթե ​​դա այդպես է, ուզենք թե չուզենք, միաձայն որոշում չի կարող կայացվել»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Միաժամանակ նա հայտարարել է, որ ԵՄ որոշ անդամներ կարող են գործել կոլեկտիվ որոշման համաձայն, որը ԵՄ պաշտոնական որոշումը չէ։ Բորելն ընդգծել է, որ Ռուսաստանը նավթից շատ ավելի շատ գումար է ստանում, քան գազից, և ավելի կարևոր է նվազեցնել Ռուսաստանից գնվող նավթի ծավալները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան