Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:02 31-01-2022

Բորելը նշել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մանրամասները

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը առաջընթաց է գրանցել Ռուսաստանին զսպելուն ուղղված միջոցառումների նախապատրաստման հարցում։ Իր բլոգում նա հաղորդել է, որ մշակվող պատժամիջոցները կարող են լուրջ տնտեսական վնաս հասցնել Մոսկվային։

Բորելը մի քանի պարզաբանումներ է տվել նախատեսվող պատժամիջոցների վերաբերյալ։ Ըստ նրա, դիտարկվում են արտահանման վերահսկողության երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կարող են Ռուսաստանին երկար ժամանակ զրկել այն ապրանքներից, որոնք անհրաժեշտ են «իր ռազմավարական հավակնությունների իրականացման համար»։

Դիվանագետը նաև Բրյուսելի համար որպես բացասական հետևանք նշել է գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ փնտրելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, այս թեմայով աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Քաթարի հետ, որոնք կարող են աջակցել ԵՄ-ին, եթե Ռուսաստանը դադարեցնի գազամատակարարումները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել