copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:22 22-04-2022

ԱՄՆ-ը գերնոր ԱԹՍ-ներ կմատակարարի Կիև՝ Դոնբասում կիրառելու համար

ԱՄՆ-ը նոր Phoenix Ghost մարտավարական հարվածային անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Կիև, որոնք, ըստ Պենտագոնի, հատկապես օգտակար կլինեն Ուկրաինայի զինված ուժերին՝ երկրի արևելքում օգտագործելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինացիների հետ, իրենց անհրաժեշտ զինատեսակների վերաբերյալ քննարկումների ընթացքում, մենք որոշեցինք, որ այս համակարգը շատ արդյունավետ կլինի նրանց համար, հատկապես Ուկրաինայի արևելքում»,- ասել է նա:
Քիրբին նաև նշել է, որ սա, ըստ էության, նոր մոդել է, որը ստեղծել են Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրելու։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր