copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:00 19-07-2022

Bayraktar-ներ արտադրողը ԱԹՍ-ներ չի վաճառի Ռուսաստանին

Թուրքական ավիաշինական Baykar Makina ընկերության գործադիր տնօրեն Հալյուք Բայրաքթարը հայտարարել է, որ անօդաչուներ չի վաճառի Ռուսաստանին, քանի որ պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը։

CNN-ին տված հարցազրույցում նա նաև բացատրել է, որ Կիևի և Անկարայի միջև շատ սերտ համագործակցություն է հաստատվել օդատիեզերական և պաշտպանական ոլորտներում։

«Տարիների ընթացքում մենք մեծ ջանքեր ենք ներդրել։ Թուրքիան աջակցում է Ուկրաինային մարտական ​​անօդաչու սարքերով, մենք նաև ԱԹՍ-ների համար տուրբինային շարժիչներ ենք գնում Ուկրաինայից։ Մենք Ուկրաինայի հետ հարաբերությունները կառուցել ենք այնպես, որ երկու երկրների համար էլ շահեկան լինի»,- նշել է նա։

Ռուսաստանին Bayraktar մատակարարելու տեսական հնարավորության մասին հարցին Բայրաքթարը բացասական պատասխան է տվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից