Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:35 21-04-2022

ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Վկայակոչելով Միչիգանի Հայ դատի հանձնախմբին, որոշումը ստորագրել է քաղաքապետ Քենսոն Սիլվերը։

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։

«Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել նաև Միչիգան նահանգի մեկ այլ քաղաք՝ Ֆարմինգթոն Հիլզը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի