Ներքին 4 տարի առաջ - 21:00 20-04-2022

Մեր 120․000 հայրենակիցների գլխին «դամոկլյան սուր» է կախված․ Ավետիք Չալաբյան


Այս օրերին շատ մարդիկ մեզ հարցնում, թե ինչ կարող ենք մենք անել, ոնց կարող է այս շարժումը թափ հավաքել, ոնց կարող ենք մենք անել, որ այս հրապարակը լցվի, և մեր ուժը, մեր ձայնը բարձրանա երկինք, որպեսզի մեզ տեսնի և՛ թշնամին, և՛ բարեկամը, և որպեսզի մեր հավաքականությունից վախենա այն թուլամորթ, ապիկար ապաշնոր անձը, որի մասին Էդգարը ասում էր, ես նույնիսկ նրա անունը չեմ ուզում տալ, քանի որ նա մեր խայտառակությունն է։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայում ելույթի ժամանակ ասաց «5156» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Մեզանից յուրաքանչյուրից մեծ բան է կախված, մենք պետք է կարողանանք այս պահի օրհասականությունը, այս պահի ճակատագրականությունը հասցնենք մեր մերձավորներին։ Մարդիկ չեն գիտակցում՝ ինչ է տեղի ունենում, իրենց թվում է՝ կյանքը շարունակվում է, քանի որ Հյուսիսային պողոտայում լույսեր են, կաֆեները աշխատում են, տրանսպորտը երթևեկում է, թվում է՝ ամեն ինչ նորմալ է։ Նորմալ չէ։ Մեր 120,000 հայրենակիցների գլխին «դամոկլյան սուր» է կախված, վաղը այդ մարդիկ դառնալու են գաղթական, ապրելու են Երևանի փողոցներում, քանի որ այդ մարդիկ մնալու են առանց տան, առանց ապրուստի»,- ասաց Չալաբյանը։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից