copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:59 18-04-2022

Համաշխարհային ներդրողները դուրս են հանում իրենց միջոցները Չինաստանից․ Bloomberg


Համաշխարհային հիմնադրամները և խոշոր ընկերությունները սկսել են ակտիվորեն կրճատել ներդրումները Չինաստանում՝ մտավախություն ունենալով, որ կառավարությունը կմիջամտի բիզնեսին, ինչպես նաև վախենալով, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո մեծ է պատժամիջոցների ռիսկը: Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 18-ին, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ մասնավոր բաժնետիրական հիմնադրամները, որոնք ներդրումներ են կատարում Չինաստանում, առաջին եռամսյակում հավաքել են ընդամենը 1,4 միլիարդ դոլար, ինչը նվազագույնն է 2018 թվականից ի վեր՝ նույն ժամանակահատվածի համար:
Բրիտանական Artemis Investment Management ընկերությունը բացատրում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասշտաբն ու արագությունը ստիպել են Արևմուտքին վերանայել վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ։
Ռուսաստանի օրինակը ցույց է տալիս, որ ամուր առևտրային կապերը դիվանագիտական ​​անվտանգության երաշխիք չեն և Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը կտրուկ մեծացնում է այդ ռիսկերը։
Միևնույն ժամանակ, Չինաստանից հեռանալը կարող է հեշտ ընտրություն չլինել։ Աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունն ունի 21 տրիլիոն դոլար արժողությամբ պարտատոմսերի շուկա և 16,4 տրիլիոն դոլար արժողությամբ բորսաներ (ներառյալ Հոնկոնգը):

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի