copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:21 18-04-2022

Այն մարդիկ, ովքեր մտահոգված են Արցախի ճակատագրով, Ազատության հրապարակում անելիք չունեն. Վաղարշակ Հակոբյան

Իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Վանեցյանի հեծանիվ վարելուն և նմանատիպ գործողություններին պետք է գնահատական տա ժողովուրդը։

«Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Արցախի հարցում առկա շատ բարդ գործընթացը հանգուցալուծվի ի նպաստ Հայաստանի ժողովրդի ու Արցախի ժողովրդի։ Վանեցյանը միգուցե ուզում է կրկնօրինակել այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին։ Այն մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են Արցախի ճակատագրով, Ազատության հրապարակում անելիք չունեն»,- ասաց նա։

Ընդդիմադիրները, ըստ Հակոբյանի, չեն կարող ասել, թե ովքե՞ր են ունակ երկիրը ղեկավարելու, ովքեր՝ ոչ, քանի որ դա բացառապես ՀՀ քաղաքացիների, ժողովրդի որոշումն է։

«2021 թվականի հունիս ամսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդն արդեն իր կարծիքը հայտնել է։ Հիմա ժողովուրդը որոշել է, որ երկիրը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց նա։

Անդրադառնալով Արցախի պատգամավորների հայտարարությանը, որ իշխանությունները կհատեն կարմիր գծերը՝ պատասխանեց, որ երբևէ Արցախի պատգամավորներն այնքան ազատ չեն եղել իրենց գործողություններում, ինչքան հիմա։

Տեսանյութը՝ 24.news-ի։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի