copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:06 18-04-2022

Մենք ճիշտ ուղու վրա ենք․ Վանեցյանը ցուցարարների մի մասին հորդորեց տուն գնալ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, դիմելով Ազատության հրապարակում իրեն միացած ցուցարարներին, ասաց, որ ինքը շարունակելու է գտնվել Ազատության հրապարակում, սական ցուցարարների մի մասին հորդորեց հեռանալ։

«Որպեսզի կարողանանք մեր ուժերը պահենք վաղվա, մյուս օրվա համար՝ ճիշտ կլինի, որ որոշ մասը գնա տուն՝ հանգստանալու։ Ես գիշերելու եմ այստեղ, մի մասն ինձ հետ կմնա, բայց պետք չէ, որ բոլորս մնանք ու վաղը չկարողանանք այստեղ լինել։ Մենք մնալու ենք այստեղ մինչև մեր պայքարի ավարտը»։

Նա նաև նշեց, որ չի ցանկանում շնորհակալություն հայտնել հրապարակ եկածներին։ «Այսօր բոլորս հավաքվեցինք՝ հասկանալով, որ իրականում մեր երկրում մի իրավիճակ է ստեղծվել, երբ յուրաքանչյուրից է կախված մեր երկրի ապագան, սա մի իրավիճակ է, որը պարզ է գրեթե բոլորին։ Այսօրվա այստեղ հավաքվածների քանակն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժերի կենտրոնացումը ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,-ասաց Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ