Ներքին 3 տարի առաջ - 18:10 21-09-2022

Սեֆիլյանը հորդորեց զինվորականներին ինքնակազմակերպվել՝ ճիշտ մարտավարությամբ դիմավորելու հարձակումները

Ազատության հրապարակում Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքի հարթակից ելույթ ունենալով՝ քաղաքական-հասարակական գործիչ, ԱԺԲ հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ առկա իրավիճակն է ստիպել, պարտադրել, որ այսօրվանից կրկին դուրս գան հրապարակներ՝ պայքարի։

«Ցավոք, մենք նորից ականատես եղանք նոր կոտորածների, հարյուրավոր զոհերի։ Եվ այս ամենը կատարվում էր բոլորիս աչքի առաջ։ Սեպտեմբերի 13-ի նախօրյակին ժողովրդի մեծամասնությունը գիտեր, որ պատերազմ է սկսվելու, որ ադրբեջանական կողմը հերթական հարվածն է հասցնելու, ինչպես օգոստոսի սկզբին՝ Արցախի վրա։ Գիտեր բանակի ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը, սակայն անմարդկայնորեն լռեցին․ և ոչ միայն լռեցին, այլև ոչ մի բան չձեռնարկեցին, որ քիչ զոհեր ունենաք։ Այլևս այս ռազմական ղեկավարությանը որևէ գնահատական տալը վեր է ամեն ինչից։ Ունենք մեկ բան այս մարդկանց նկատմամբ․ դա նրանց շուտ հեռացումն է»,- ասաց Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի իմանա, որ այդ ամենի համար պատասխան է տալու։ «Միաժամանակ, կհորդորեի զինվորականներին ինքնակազմակերպվել՝ առնվազն իրենց ֆիզիկական անվտանգությունն իրենք կազմակերպեն, չսպասեն, որ վերևից պայմաններ և միջոցներ մատուցեն։ Նրանք պիտի լուրջ մարտական գետնափորեր պատրաստեն։ Դո՛ւք նախաձեռնեք, նախաձեռնեք մոտակա բնակավայրերի բնակիչների հետ միասին, ինքնակազմակերպվեք լուրջ ապաստարաններ կառուցելու՝ ճիշտ մարտավարությամբ դիմավորելու հաջորդ հարձակումները»,- կոչ արեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել