copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:59 15-04-2022

Խարկովի և Նիկոլաևի իշխանությունները հայտնել են բնակելի թաղամասերի գնդակոծման մասին․ կան զոհեր

Խարկովի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուս զինվորականները գնդակոծել են Խարկովի բնակելի թաղամասերից մեկը։

Գնդակոծության հետևանքով, ըստ Սինեգուբովի, զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ յոթ ամսական երեխա, վիրավորվել՝ 34 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

Նիկոլաևի վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն իր հերթին հայտնել է, որ ուրբաթ կեսօրին բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 15-ը վիրավորվել են։

Ուրբաթ առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Կիևի, Խարկովի, Նիկոլայևի և Ուկրաինայի այլ շրջանների թիրախներին։