copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 24-01-2023

Խարկովի և Լվովի տեղական իշխանությունները գեներատորների համար շնորհակալություն են հայտնել Վրաստանին

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը և Լվովի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին շնորհակալական նամակներ են հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարին՝ Վրաստանի կառավարության կողմից տրամադրված գեներատորների համար։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Խարկովի քաղաքապետի նամակում նշվում է, որ գեներատորները բաշխված են քաղաքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների միջև, որոնք ապահովում են քաղաքի գործունեությունը։

«Ռազմական գործողությունների պայմաններում դա էապես կնպաստի Խարկով քաղաքի պատրաստակամությանը դիմակայելու ձմեռային շրջանի մարտահրավերներին։ Նման դժվար պահին Ուկրաինային օգնելու համար ձեռնարկված յուրաքանչյուր քայլ անգին է և մեզ մոտեցնում է հաղթանակին։ Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեր աջակցության համար»,- ասվում է նամակում:

Մաքսիմ Կոզիցկին իր հերթին հայտնել է, որ վրացական կողմի տրամադրած գեներատորները կօգնեն լուծել ձմեռային շրջանի հետ կապված խնդիրները։

«Խորին երախտագիտությամբ մենք անկեղծորեն մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում վրաց ժողովրդին։ Թող այս տարին լինի հաջողակ, բեղմնավոր, դրական հույզերով և նոր ձեռքբերումներով լեցուն»,- հայտնել Լվովի ռազմական վարչակազմի ղեկավարը։

Հիշեցնենք, որ այս ձմռանը Վրաստանի կառավարությունը Ուկրաինա է ուղարկել 25 մեծ հզորությամբ գեներատոր, որի համար բյուջեից հատկացվել է մեկուկես միլիոն լարի։ Ուկրաինան ստացել է նաև մինչև 400 ցածր էներգիայի գեներատոր, որոնց գումարը՝ մոտ 500 հազար լարի, հավաքել են Վրաստանի բնակիչները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին