copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:53 15-04-2022

ԱՄՆ-ում կինը փրկվել է առևանգողից TikTok-ի ժեստի շնորհիվ

Թենեսիից մի կին օգնություն է խնդրել և փրկվել առևանգողից սոցիալական ցանցերում տարածված ձեռքի ազդանշանի շնորհիվ: Այս մասին հայտնում է Metro-ն։

Մի կին մտել է խանութ և գնորդներից օգնություն խնդրել ափի միջոցով՝ բութ մատը ծածկելով մնացած չորս մատով: Դա նկատել է գնորդներից մեկը, որը գանձապահին խնդրել է ոստիկանություն զանգահարել, իսկ ինքը լուսանկարել է մեքենայի համարանիշը, որից իջել էր օգնություն խնդրող կինը։

Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, մեքենան արդեն դուրս էր գալիս կայանատեղիից։ Սկսվել է հետապնդում, որն ավարտվել է վթարով և վարորդի կողմից փախուստի փորձով, սակայն նրան բերման են ենթարկել։ Նրան մեղադրանք է առաջադրվել առևանգման և ընտանեկան բռնության համար։

Կնոջ օգտագործած ժեստը ստեղծել է Կանադայի կանանց հիմնադրամը կորոնավիրուսի համավարակի սկզբում, որպեսզի ընտանեկան բռնության իրավիճակում հայտնված մարդիկ կարողանան աննկատ օգնություն խնդրել:

Ձեռքի ազդանշանը տրվում է բթամատն ափին սեղմելով և մյուս չորս մատները մի քանի անգամ իջեցնելով բթամատի վրա: Ազդանշանի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, ինչպես նաև TikTok-ում 2020 թվականին ընտանեկան բռնության դեպքերի աճի ժամանակ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել