copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:44 13-04-2022

Սյունիքի մարզի Նորավան գյուղում անասնակեր է այրվել

Ապրիլի 12-ին, ժամը 14:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:31, մարվել՝ 20:58-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր: