copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:11 05-01-2023

Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անասնագոմի տանիք և մոտ 80 հակ անասնակեր է այրվել

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 5-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Ձորակապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա մարագում այրվում է կուտակած անասնակեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում են 9-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 16:31-ին:

Նշվում է, որ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 գմ) և անասնագոմին հարակից թիթեղյա մարագում կուտակած մոտ 80 հակ անասնակեր։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել