copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:01 12-04-2022

Թուրքական դատարանն արդարացրել է Էրդողանին «վիրավորած» Հասան Ջեմալին

Թուրք հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատարանի կողմից արդարացվել է։ Նա մեղադրվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու մեջ։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Ջեմալի նկատմամբ դատավարություն էր սկսվել Էրդողանին 2 անգամ վիրավորելու մեղադրանքով: Գործի համար հիմք են ծառայել Էրդողանի վերաբերյալ Ջեմալի 2 թվիթերյան գրառումները, որոնք նա կատարել էր 2016 և 2020 թվականներին:

Ջեմալն արդարացվել է հենց առաջին դատական նիստի ժամանակ: Արդարացնելու պահանջը ներկայացրել է գործով հանդես եկող դատախազը, ինչը և բավարարվել է դատարանի կողմից: Արդարացումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ գրառումներում միտումնավոր վիրավորանք չի եղել, և դրանք տեղավորվում են խոսքի ազատության մեջ:

78-ամյա լրագրող Հասան Ջեմալն էլ դատավճռից առաջ հրաժարվել է պաշտպանական ճառից՝ ասելով, որ ինքը հանցանք չի գործել, հետևաբար պաշտպանության կարիք չունի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից