copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:25 12-04-2022

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Սբերբանկի, Ալֆա-բանկի և 398 ռուսաստանցիների դեմ

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է 398 ռուսաստանցիների և 28 ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ ավելի վաղ հայտարարված պատժամիջոցները՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման։
Ճապոնիայի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ այդ միջոցները սահմանվում են «խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և միջազգային խաղաղության ապահովման գործում միջազգային ջանքերին նպաստելու համար»։
Ճապոնական պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ Պետդումայի 385 պատգամավորներ, ինչպես նաև Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, որոնց Ճապոնիայի ԱԳՆ-ն անվանում է «ՌԴ նախագահի դուստրեր», և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի կինն ու դուստրը՝ Մարիա Լավրովան և Եկատերինա Վինոկուրովան:
ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը, նրա տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Կասատոնովը, Սևծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Իգոր Օսիպովը, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը և ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար Սերգեյ Դրոնովը նույնպես ընդգրկված են պատժամիջոցային ցուցակում։
Բացի այդ, Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան 26 ձեռնարկությունների և երկու ռուսական բանկերի՝ Ալֆա-բանկի և Սբերբանկի նկատմամբ։ Նրանց ակտիվները կսառեցվեն և նրանց հետ գործարքները կարգելվեն մայիսի 12-ից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին