Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:37 05-05-2022

Ճապոնիան Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ներառյալ ևս 140 անձանց ակտիվների սառեցում և ռուսական ռազմական ընկերություններին ճապոնական ապրանքների արտահանման արգելքի ընդլայնում։
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Կիսիդան ասել է, որ ռուսական ագրեսիան չպետք է անպատիժ մնա, և որ այդ ագրեսիան միայն Եվրոպային չի վերաբերում։
«Այսօր Ուկրաինան է, վաղը գուցե Արևելյան Ասիան լինի»,- ասել է Կիսիդան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք զուգահեռներ կան Եվրոպայում ռուսական ագրեսիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերիշխելու՝ Չինաստանի փորձերի միջև:
Ճապոնիան և նրա դաշնակիցները «երբեք չպետք է համակերպվեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և հատկապես Արևելյան Ասիայում ուժի կիրառմամբ ստատուս քվոն փոխելու միակողմանի փորձերի հետ», - ասել է Ֆումիո Կիսիդան:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան