copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:01 17-04-2022

Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կազդի Սբերբանկի և նավթի մատակարարումների վրա

Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների քննարկվող վեցերորդ փաթեթը կազդի բանկային հատվածի, մասնավորապես Սբերբանկի, ինչպես նաև նավթի մատակարարումների վրա, գերմանական պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Ներկայում մենք դիտարկում ենք բանկերը, հատկապես Սբերբանկը, որին բաժին է ընկնում Ռուսաստանի բանկային հատվածի 37%-ը: Եվ, իհարկե, կան էներգետիկայի հետ կապված հարցեր»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ ի պատասխան հետագա պատժամիջոցների առանցքային կետերն ընդգծելու խնդրանքին։
Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի, Բրյուսելն այժմ մշակում է «խելացի մեխանիզմներ», որոնք թույլ կտան սահմանափակումների նոր փաթեթում ռուսական նավթի հետ կապված սահմանափակող միջոցներ ներառել։
«Չի կարելի թույլ տալ, որ նախագահ Պուտինն այլ շուկաներում ավելի բարձր գներ ստանա այն մատակարարումների դիմաց, որոնք այլ պարագայում կուղղվեին դեպի Եվրամիություն»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ նշելով, որ եվրոպական ղեկավարության հիմնական խնդիրը «Պուտինի եկամուտների կրճատումն է»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի