copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:07 07-04-2022

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանի հետ պայմանագրում Ղարաբաղը չի ներառվելու


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս Ադրբեջանի առջև կանգնած չէ, այս տարածաշրջանը չի արտացոլվի ապագա հաշտության պայմանագրի տեքստում, Gazeta.ru-ին այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) պատգամավոր Այդին Միրզազադեն։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս Ադրբեջանի առջև դրված չէ. Ադրբեջանը այս տարածքում ապրող մարդկանց համարում է իր քաղաքացիներ և ապահովում է նրանց քաղաքացիական իրավունքների պահպանումը։ Խաղաղության պայմանագրում Ղարաբաղ չի լինելու»,- ասել է նա։
Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներում կքննարկվի միայն երկու հարց՝ տարածքային ամբողջականության և պետությունների միջև սահմանների ճանաչման հարցը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։
«Եթե հարցը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա նրա կողմից զիջումներ չեն լինի։ Ադրբեջանի՝ ազգությամբ հայ քաղաքացիների կարգավիճակի հարց օրակարգում չկա։ Մենք Հայաստանից պահանջում ենք միայն հարգանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի