copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:41 07-04-2022

Սերժ Թանկյանն առաջարկել է ՌԴ-ին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը զենք տա ՀՀ-ին

System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն առաջարկել է Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի, ինչպես Ուկրաինան, օգնություն ստանա Արևմուտքից՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար։

«Միգուցե մենք պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ զենք և փող տա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար»,- գրել է Թանկյանը Twitter-ում։

Նա նաև ավելացրել է գրառումների սքրինշոթներ, որոնցում համեմատվում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունները Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ. մտահոգություն/խաղաղություն/դիվանագիտություն՝ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, և փող/զենքեր՝ ուկրաինացի խիզախ զինվորականներին աջակցելու համար:

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց