copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:08 06-04-2022

Վիկտորիա Նուլանդ. «Ուկրաինայի օրինակով թուրքերը հասկացան, որ ՌԴ-ից գնած զենքն առավելություն չի տալիս»

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ով աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հարցազրույց է տվել թուրքական NTV լրատվամիջոցին, գրում է ermenihaber-ը:

Նախքան հարցազրույցն ամերիկացի պաշտոնյան հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ և խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Իսկ հարցազրույցի ժամանակ Նուլանդն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ առաջնահերթ խոսելով հերթին Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերից, ինչպես նաև ամերիկյան արդիականացված F-16 կործանիչներից, որոնք Անկարան ակնկալում է ստանալ ԱՄՆ-ից:

«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան որոշում կայացրեց Ռուսաստանից գնել ՀՕՊ համակարգեր: Այս հարցը մեզ մտահոգում է, քանի որ նման իրավիճակը ՆԱՏՕ-ի օգտին չէ բնավ: Կարծում եմ, որ թե՛ Թուրքիայի ղեկավարությունը և թե՛ Թուրքիայի քաղաքացիներն Ուկրաինայի օրինակով ակնհայտ տեսան, որ Ռուսաստանից գնված զինամթերքը, ՀՕՊ համակարգը որևէ առավելություն չի տալիս: Իսկ F-16 կործանիչների հարցում մենք շարունակում ենք բանակցությունները»,- ասել է Նուլանդը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը