Ներքին 4 տարի առաջ - 19:44 25-04-2022

Որդեկորույս ծնողները հասկացան, որ իրենց որդիների գլուխը կերել է հենց այդ մարդը․ Սայաթ Շիրինյան

«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը արդեն տեսնում է այն ընդվզումները, որոնք սկսվել են ամբողջ հանրապետությունում, և այդ ընդվզումները այլևս կասեցնել հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչին շատ օգնեց հենց ինքը՝ ստահակը, երբ ԱԺ-ում ասաց՝ կարող էի պատերազմը կանգնեցնել, բայց չկանգնեցրի, այսինքն՝ որդեկորույս ծնողները հասկացան, որ իրենց որդիների գլուխը կերել է հենց այդ մարդը։ Փաշինյանի կինն ասում էր, որ այդ զոհերը եղել են հանուն ոչնչի, ամուսինն էլ երևի կնոջ թասիբն էր ուզում պահել։ Պարզվեց՝ հանուն ոչնչի մեր այդ մի քանի հազար երիտասարդները՝ պայծառ տղաները, զոհվեցին»։

Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Ես մինչև հիմա դրա բանաձևը չեմ կարողանում գտնել, թե ինչպես ստացվեց, որ ոստիկանը դարձավ ցուցարարինը։ Որ իրենք հպարտորեն ասում են՝ ոստիկանը մերն է, իսկ ոստիկանն ապացուցեց, որ ժողովրդինն է։ Իսկ հիմա այդ նույն մարդը, որը 2008 թ․ սադրեց բախումներ ոստիկանության հետ, և մենք 2 փառահեղ տղաներ կորցրինք։ Կարծես թե այդ ոստիկանները իրենց հիշողությունը, արժանապատվությունը կորցրել են։ Եթե քո գործընկերոջը սպանել են քո աչքի առաջ, և հրաման տվողը եղել է Փաշինյան Նիկոլը, դու այսօր Փաշինյան Նիկոլի հետևը գրկած ման ես գալիս, արժանապատվություն պետք է ունենաս»,- ասաց Շիրրինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից