copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:57 01-04-2022

Փախստականները սկսել են վերադառնալ Ուկրաինա. Politico

Լեհաստանի սահմանամերձ քաղաքներում մարդկանց հակադարձ հոսք է սկսվել դեպի ուկրաինական տարածք։ Այդ մասին գրում է Politico-ն։

Լեհաստանի սահմանապահ ծառայության վերջին տվյալների համաձայն՝ մարտի 28-ին Ուկրաինայի տարածք է վերադարձել մոտ 12 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո երկրից հեռացել է 370.000 մարդ:

Նշվում է, որ Պշեմիսլի երկաթուղային կայարանում երկար հերթեր են գոյացել դեպի Լվով, Կիև և Օդեսա տանող գնացքների դիմաց։
Ուկրաինացի փախստականներին սահմանին օգնող կամավորների խոսքով, վերադարձի պատճառները կարող են շատ տարբեր լինել:

«Փախստականների մի մասի փողը սպառվել է, իսկ մյուսները չեն կարողացել մատչելի բնակարաններ գտնել հատուկ ճամբարներից դուրս: Ընդհանուր առմամբ, սրանք մարդիկ են, որոնք չեն կարողացել աշխատանք կամ բնակարան գտնել: Մյուսներին խաբել են, և նրանք մեծ գումարներ են կորցրել Լեհաստանում»,- նշում են կամավորները:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել