Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:37 20-06-2023

Հաջորդ փախստականները երևանցիներն են լինելու. այսօր փախստականների միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2000 թվականին հունիսի 20-ն ընդունվել է որպես Փախստականների միջազգային օր:

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չնայած իրենց գործադրած այդքան ջանքերին՝ Արցախից տեղահանվածներին այդպես էլ փախստականի կարգավիճակ չեն տվել։

Հայրյանը նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այդ հանդիպումները արդյունք չեն տվել։

«Մեր երկիրը երկիր դառնալու ցանկություն չունի, այդքան քննարկումներից հետո չեն կարողացել մի մարմին ստեղծել, որը կզբաղվի փախստականների հարցով»,- ասաց Հայրյանը։

Հայրյանը նշեց, որ ըստ ՄԱԿ-ի հրապարակումների՝ Հայաստանում կան 26 750 փաստացի փախստականներ։

Մեր զրուցակիցը նշեց, որ ՄԱԿ-ը, Եվրոպան իրենց դիտարկում են որպես փախստական, իսկ Հայաստանի կառավարությունը չգիտի, թե ինչ որոշում ընդունի։

Հայրանը նշեց, որ անընդհատ խոսք է գնում խոսել հին և նոր փախստականների մասին, բայց տրամաբանական կլինի, որ խոսեն ապագա փախստականների մասին, որոնք երևանցիներն են լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին